Էլեկտրաէներգիայի համար սահմանված արտոնությունները կվերաբերվի 1 միլիոն 200 հազար ընտանիքի, իսկ բնական գազինը՝ 671 հազար ընտանիքի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին` կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում:
«Այն ընտանիքներին, որտեղ էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում ամսական 200 կՎտ-ն, պետությունը կվճարի ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ աղբահանման և ջրամատակարարման համար մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար: Սա արտոնություն է, որից կօգտվի շուրջ 1 միլիոն 200 հազար ընտանիք: Բացի այդ, մեր թիմի որոշմամբ պետությունը կվճարի նաև բնական գազի ծախսերը՝ մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար այն ընտանիքներին, որոնք սպառել են ոչ ավելի, քան 200 խորանարդ մետր բնական գազ: Դրանից կօգտվի 671 հազար ընտանիք: Սա նշանակալի փաթեթ է, որը մեր թիմը կարողացավ մեր քաղաքացիներին առաջարկել պետական բյուջեից ազատված ռեսուրսից՝ 2 միլիարդ լարի: Ինչպես նշել է վարչապետը, սա այն օգնության միայն մի մասն է, որը մենք կառաջարկենք մեր քաղաքացիներին», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: