Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանը 7-րդ անգամ անընդմեջ դասվում է Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների շարքում: Այս մասին հայտնում է օդանավակայանի կառավարող TAV-Georgia ընկերությունը:
Ազդեցիկ բրիտանական «Skytrax» խորհրդատվական ընկերությունը, որն ուսումնասիրում և գնահատում է աշխարհի օդանավակայանների և ավիաուղիների համար սպասարկման որակը, կազմում է «World Airport Awards» իր վարկանիշը՝ հիմնվելով աշխարհի 550 օդանավակայաններում 106 ազգությունների ավելի քան 13 միլիոն ուղևորների գնահատականների վրա:
Skytrax World Airport Awards համաշխարհային օդանավակայանի մրցանակաբաշխության վերջին վարկանիշային աղյուսակում, Արևելյան Եվրոպայում 2020 թ.-ի առաջին տասնյակում ներառվել են՝ Բուդապեշտի, Բուխարեստի, Տալինի, Կիևի, Բորիսպոլի, Ռիգայի, Բելգրադի, Բրատիսլավայի, Թբիլիսիի, Սկոպյեի և Սոֆիայի միջազգային օդանավակայանները:
«TAV-Georgia»-ն Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները կառավարող թուրքական ընկերություն է, համարվում է «TAV Airports Holding»-ի դուստր ընկերությունը, որը Վրաստանում իր գործունեությունը մեկնարկել է 2005 թվականից և, համաձայն պայմանավորվածության, կշարունակվի այն մինչև 2027 թվականը:
2007 թվականին ընկերությունը ներդրել է ավելի քան 180 միլիոն դոլար, ինչի շնորհիվ էլ Վրաստանում կառուցվեցին Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների նոր ուղևորային տերմինալները:
2016-2017 թվականներին կատարվել է ևս մեկ ներդրում, որի արդյունքում Թբիլիսիի օդանավակայանի թռիչքուղին ամբողջովին թարմացվել է և կառուցվել է նոր ժամանման տերմինալ: Այսօրվա դրությամբ «TAV-Georgia»-ում աշխատում է 1300 մարդ:
Նյութը՝ «Грузия Online»-ից