Նինոծմինդայի, Ասպինձայի, Ադիգենի և այլ շրջանների երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու ձեռնարկատիրական գաղափարների մրցույթին և մինչև 10 000 լարի դրամաշնորհ ստանալ:
Վրաստանի թվով 9 թիրախային մունիցիպալիտետների՝ Զուգդիդի, Բորժոմի, Ասպինձա, Ադիգեն, Նինոծմինդա, Մառնեուլ, Բոլնիս, Կասպ, երիտասարդները կարող են բիզնես ծրագիր ներկայացնել և դրամաշնորհ ստանալ, ինչպես նաև մասնակցել հատուկ դասընթացների։ Դասընթացներն իրականացվելու են Վրաստանի պայմաններին ադապտացված ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO) ձեռնարկատիրական ուսուցման ձեռնարկի հիման վրա:
USAID-ի աճը ծրագրի շրջանակներում տարածաշրջանային զարգացման ասոցիացիան (RDFG) հայտարարում է գրանցվել երիտասարդական ձեռնարկատիրական տարածաշրջանային ծրագրին մասնակցելու համար։ Ծրագրի նպատակն է ձեռներեցության միջոցով Վրաստանի գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդների ուժեղացումը։
Այս ծրագրի շրջանակներում հանձնաժողովի անդամները կհայտարարեն մինիմում 3 հաղթող բիզնես ծրագիր, որոնեք էլ դրամաշնորհ կստանան ոչ ավելի, քան 10,000 լարի: Նախագծի հովանավորներն են՝ Արտադրիր Վրաստանում, Ստեղծարար Վրաստան, Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը, զբոսաշրջության ազգային վարչությունը, գյուղատնտեսական ծրագրերի կառավարման գործակալությունը, Ֆինանսական ներգրավվածության կազմակերպություն՝ Կրիստալը, Վրաստանի ազգային բանկը և ԹԲՍ բանկը։
Նախագիծը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլը կանցկացվի հոկտեմբերի 5-ին և 6-ին։ Նպատակն է 18-29 տարեկան թիրախային մունիցիպալիտետներից 500 երիտասարդի ներգրավումը ձեռնարկատիրական դասընթացներին:
Առաջին փուլի ավարտից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն ձեռնարկատիրական գաղափարներ 4 ուղություններով՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, նորարարություն/տեխնոլոգիա և ստեղծագործական արդյունաբերություն։
Երկրորդ փուլը տեղի կունենա մունիցիպալիտետներում դասընթացներ անցկացնելուց հետո, 15 լավագույն ձեռնարկատիրական գաղափարի հեղինակ կամ հեղինակների խումբ (խմբում առավելագույնը 3 մարդ) կհրավիրվի Ղվարելի ձեռնարկատիրական ուսուցման ճամբար, որտեղ նրանք կանցնեն լրացուցիչ, ինտենսիվ դասընթացներ ձեռնարկատիրական գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու համար: Ճամբարի ավարտից ամիջապես հետո ժյուրին կհայտարարի լավագույն բիզնես ծրագրերը։
Ծրագրի նպատակն է հասնել հետեւյալ արդյունքներին՝ Վրաստանի մարզերում բնակվող առնվազն 500 երիտասարդների վերապատրաստում ձեռնարկատիրության ասպարեզում և առնվազն 5 մշտական ձեռնարկությունների ստեղծում, որտեղ էլ կաշխատեն 25 հոգի:
Նախագծին գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ը, ժամը 17:00-ն է։ Գրանցվելու համար սեղմեք հղումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Փիլիպե Աբուսերիձե՝ երիտասարդական ձեռներեցության տարածաշրջանային ծրագրի օգնական, RDFG, հեռ․ 551 11 47 89, էլ․ հասցե՝ pabuseridze@rdfg.ge կամ
RDFG-ի երիտասարդական ուղղության ղեկավար՝ Ռեվազ Ջավելիձեին, հեռ․ 599 563 336, էլ․ հասցե rjavelidze@rdfg.ge: