ՀՀ քաղաքացիներ՝ քույր ու եղբայր Գրիգորյանները և երեխան, ովքեր, ըստ հետաքննության, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում թրաֆիքինգի զոհ են դարձել, գտնվում են Վրաստանում: Հայաստանում գտվող Գրիգորյանների ընտանիքի անդամները պատմել են թրաֆիքինգի մեջ մեղադրվող Ծառուկյանների հետ իրենց աշխատանքային և մարդկային հարաբերությունների մասին:
2021 թվականի մարտի 13-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը տեղեկատվություն էր տարածել Նինոծմինդայի մունիցիպալիտետում եղած թրաֆիքինգի փաստի մասին: Պնդելով, որ Եֆրեմովկա գյուղի բնակիչները գերության մեջ են պահում ՀՀ երեք քաղաքացիների, բռնի կերպով ստիպում են նրանց աշխատել և չեն վճարում նրանց:
Այս հանցագործության մեղադրանքով ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Եֆրեմովկա գյուղի բնակիչներ՝ հայր ու որդի Բայկալ և Մուշավան Ծառուկյաններին:
Եֆրեմովկա գյուղում բողոքել էին Ծառուկյանների կալանավորման դեմ ասելով, որ դրանում չկա թրաֆիքինգի հատկանիշներ: Գյուղում JNEWS- ի լրագրողներին պատմեցին, որ ֆերմերները շատ լավ են վերաբերվել աշխատողներին, վճարել են աշխատավարձերը, և, որ նրանք ունեցել են չմարված պարտքեր:
Նախկինում Հայաստան մեկնած Գրիգորյանների ընտանիքի մայրն ու հարսը կապ էին հաստատել JNEWS- ի հետ: Մայրը հաղորդել էր, որ դուստրը, որդին և թոռնուհին դեռ Վրաստանում են գտնվում: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Թե՛ սկեսուրը, թե՛ հարսը պնդում էին, որ իրենք ոչ մի բողոք չունեն Ծառուկյանների նկատմամբ: Նրանք դժգոհ էին իրենց ընտանիքի մասին տեղեկատվությունից, որը լրագրողներին պատմել են Եֆրեմովկայում:
Մայրը՝ Օքսաննա Գրիգորյանն, ասում է, որ ինքը Հայաստան է մեկնել 2020 թվականի մարտի 10-ին՝ հոր մահվան պատճառով, ապա համավարակի պատճառով չի կարողացել Վրաստան գալ: Նա վրդովված էր, որ Եֆրեմովկայի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ նա փախել է Ծառուկյաններից:
«Աղջիկս, կրտսեր որդիս և թոռս (ավագ որդու երեխան) մնացել են: Հունանը կապ չունի մեզ հետ, ես չեմ փախել Ծառուկյաններից: Ես չեմ բողոքում այս մարդկանցից, իմ երեխաները՝ նունյպես: Հունանն էր դժգոհ և բողոքում էր », – JNEWS- ի հետ զրույցում ասաց Օքսաննա Գրիգորյանը:
Ավագ որդու՝ Գարեգին Գրիգորյանի կինը՝ Սելինե Սարգսյանը, նույնպես վիրավորված է Եֆրեմովկայի բնակիչների խոսակցություններից, հատկապես այն բանից, որ նրանք լրագրողներին ասել են, որ մայրը թողել է երեխային ու հեռացել:
«Ես Հայաստան եմ մեկնել երկրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու նպատակով: Հետո համավարակը սկսվեց, և ես չկարողացա գալ ու տանել նրան », – ասում է Սելինե Սարգսյանը:
Վերջինս գոհ է Ծառուկյանների վերաբերմունքից:
«Իմ երեխան 3 տարի ֆերմայից անվճար կաթ է կերել և նրանց հետ խնդիրներ չեմ ունեցել: Ես չեմ փախել, եկել եմ ամուսնուս մոտ: Երեխայիս մասին հոգ էր տանում ամուսնուս քույրը», – ասաց Գրիգորյանների հարսը:
Սակայն, ըստ կնոջ պատմածի, Ծառուկյանների մոտ իր աշխատանքից դժգոհ էր նրա ամուսինը՝ Գարեգին Գրիգորյանը:
«Ամուսինս ֆերմայում աշխատել է 6-7 տարի, ամեն տարի հունվարին հաշիվը փակելու ժամանակ գալիս էր և ասում, որ պարտքը 4000-5000-6000 լարի է: Ամուսինը, տեսնելով, որ աշխատում է, սակայն պարտքի չափը չի նվազում, բարկացավ և եկավ Հայաստան », – ասաց Սելինե Սարգսյանը:
Հայ-վրացական սահմանը հատելու և իր երեխային Հայաստան բերելու խնդրանքով Սելինե Սարգսյանը դիմել է ՀՀ արտգործնախարարություն: Նա այժմ սպասում է պատասխանի:
Նինոծմինդայի բնակիչներին դատախազությունը «ստրկատիրության» մեղադրանք է ներկայացրել
Նինոծմինդայում բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն «ստրկության» մեջ մեղադրվող Ծառուկյանների
Եֆրեմովկայում «ստրկատիրության» մեջ մեղադրանքը սուտ են համարում
«Եֆրեմովկայում թրաֆիքինգի գործը սարքած է». Գյուղի բնակիչներ