Վաղը Թբիլիսիում կսկսվի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը մինչ 19 տարեկանների շրջանում:
Եվրոպայի Առաջնության հանդիպումները մասնավորապես տեղի կունենան Թբիլիսիում և Գորիում հուլիսի 2-ից 15-ը:
Միջազգային մարզական իրադարձության կարևորությունը բարձր է գնահատել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Ես ուրախ եմ, որ Վրաստանը դարձել է միջազգային մարզական միջոցառումների կենտրոն: Այս տարի, մենք հաջողությամբ անցկացրեցինք ռեգբիի աշխարհի առաջնությունը մինչ 20 տարեկան տղաների շրջանում: Հուլիսի 2-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն մինչ 19 տարեկան տղաների շրջանում, որին կմասնակցեն 8 թիմեր Եվրոպայից, այդ թվում մինչև 19 տարեկանների մեր թիմը: Ուզում եմ հաջողություն մաղթել ինչպես առաջնությանը, այնպես էլ մեր ֆուտբոլային թիմին: Հաջողություն եմ մաղթում Սպորտի նախարարությանը, Ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի այս մրցաշարը գնահատվի բարձր մակարդակով, ինչպես մարզիկների կողմից, այնպես էլ համաշխարհային սպորտային հասարակության: Ես կարծում եմ, որ նման միջոցառումները նպաստում են Վրաստանի հանդեպ հետաքրքրության առաջացմանը, և հիմնականում նպաստում սպորտի զարգացմանը: Վերջին շրջանում մենք սպորտի միջազգային ասպարեզում հասել ենք հաջողությունների մի մեծ փուլի», – հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Լուսինե Աստոյան