Ըստ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության, հուլիսի 19-ից հուլիսի 21-ը Արեւելյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +20, իսկ ցերեկը մինչև +41: Կլինի թեթև քամի՝ 8-13 մ/վրկ արագությամբ:
Համեմատաբար զով կլինի հուլիսի 22-ին` գիշերը 21 աստիճանից մինչև ցերեկը 37 աստիճան տաքություն: Նույն օրը օդերևութաբանները կանխատեսում են կարճատև տեղումներ արևելյան մասի որոշ շրջաններում և քամու արագության փոքր-ինչ աճ` մինչև 10-15 մ/վրկ:
Արեւմտյան Վրաստանում այսօր և վաղը կլինի առանց տեղումների եղանակ և 40 աստիճան տաքություն: Արդեն հուլիսի 21-ին և 22-ին օդերևութաբանները կանխատեսում են կարճատև անձրև և ամպրոպ: Վրաստանի արեւմուտքում կլինի 8-13 մ/վրկ արագությամբ քամի:
Թբիլիսիում օդի ջերմաստիճանն այսօր կհասնի մինչև 39 աստիճան ցելսիուսի, իսկ վաղը սպասվում է 24-ից մինչև 40 աստիճան տաքություն: Կլինի թեթև քամի՝ 8-13 մ/վրկ արագությամբ:
Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի, գիշերը` +25, ցերեկը` +38 աստիճան: Քամու արագությունը կհասնի մինչեւ 10-15 մ/վրկ-ի:
Հուլիսի 22-ին Թբիլիսիում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանը կլինի +25-ից +35 աստիճան: Քամու արագությունը կլինի մինչեւ 10-15 մ/վրկ, երբեմն հասնելով մինչեւ 20-25 մ/վրկ-ի: