Վրաստանի սահմանային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 10 կիլոգրամ հերոյին: Բերման է ենթարկվել օտարերկրյա 2 քաղաքացի։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ ներքին գործերի սահմանային ոստիկանության ծառայողները Կարմիր կամրջի վրա (վրաց-ադրբեջանական սահման)՝ «Վախթանգիսիի» սահմանային հատվածի պահպանության տարածքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել Ադրբեջանի երկու քաղաքացի՝ 1998 թվականին ծնված Ու.Տ.-ին և 1989 թվականին ծնված Է.Մ.-ին։

Նրանք մեղադրվում են Վրաստանի պետական ​​սահմանը խմբով ապօրինի հատելու, ինչպես նաև մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և ներմուծման մեջ։

Նրանց սպառնում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: