Ազատության փողոցի բնակիչները վախենում են, որ մարդիկ փողոցում փորած փոսը կընկնեն: Նրանք փորել էին, որպեսզի պայթած ջրագիծը փոխեին, սակայն փոսը լցվել է ջրով, իսկ խնդիրը դեռևս լուծված չէ:
Փորված փոսը գտնվում է կենտրոնական փողոցում, այսպես կոչված «Հանդիպում» խաչմերուկում, Դարբինյան և Ազատության փողոցների խաչմերուկում՝ լուսացույցի կողքին: Մեկ ամսվա ընթացքում այստեղ ջուր է կուտակվել: Եթե պատահաբար ընկնես դրա մեջ, առանց կոտրվածքների չես պրծնի: Խաչմերուկում գտնվող տան բնակիչների խոսքով՝ նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը կընկնի փոսի մեջ: Դա իրենք են փորել, քանի որ 3 տարի շարունակ վնասված ջրամատակարարման համակարգից ջուրը, որը պատկանում է իրենց հարևաններին, լցվում էր իրենց տան տակը կամ հոսում էր ասֆալտապատ կենտրոնական փողոցով:
«Բանն այն է, որ 3 տարի շարունակ ջուրը փողոցով հոսում է, մի մասը մեր տան տակով է հոսում: Սա սեփական ջրագիծ է, խմելու ջրատարն է: Խողովակը պատկանում է մեր հարևան Վահան Բաթոյանին (Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսագիտության բաժնի մասնագետ), նա ասաց՝ փորեք, ես կվճարեմ 50 լարի վերանորոգման համար: Ջրամատակարարման ընկերությունից ասացին, որ փորեք մինչև խողովակը, կսարքենք: Փորեցինք: Արդեն մեկ ամիս է, ինչ ջրով լցված փոսը մնում է այս վիճակում», – ասում է տան բնակիչը:
Վահան Բաթոյանը պնդում է, որ իրենք երկար ժամանակ է փորձում են վերացնել վթարը, նրանք գումար են նախապատրաստել այդ նպատակների համար: Ըստ նրա, նա բազմիցս զանգահարել է ջրամատակարարող ընկերություն, նրանք խոստացել են վերացնել վթարը մոտ օրերս:
Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունում, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Արտակ Թառլամազյանը խոստացավ, որ առաջիկա մի քանի օրերին իրենք կկարգավորեն խնդիրը:
«Ոչ ոք չի ընկնի այդ փոսի մեջ, քանի որ այն ծառերի տակ է: Մեզ դիմել են և պատասխանել ենք, որ երբ ժամանակը գա, մենք դա կանենք: Բայց մենք ժամանակ չունեինք: Կարծում եմ, որ ժամանակ կգտնենք առաջիկա 4 օրվա ընթացքում», – ասաց նա: