Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը կայցելի Ախալքալաք: Նա կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարությանը, ինչպես նաև կծանոթանա ԵՄ-ի կողմից աջակցվող տարբեր նախագծերի իրականացման գործընթացին:
Կարլ Հարցելն իր այցը կսկսի ժամը 10:00-ից LAG-ի (Ախալքալաքի տեղական զարգացման խումբ) գրասենյակից, որտեղ նա հանդիպում կունենա ENPARD ծրագրի թիմի և LAG–ի անդամների հետ, ինչպես նաև կմասնակցի ուսումնական կենտրոնի բացմանը:
Դեսպանը կայցելի նաև Հոկամ գյուղը՝ ծանոթանալու, թե ինչպես են իրականացվում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը: Նա կայցելի Հոկամի քարհանքը, որտեղ իրականացվում է «Հրաբխային խարամի արդյունահանում և վերամշակում» նախագիծը՝ որպես Գյուղատնտեսական զարգացման նախաձեռնության մաս:
Ժամը 12:00-ին նա կայցելի անհատ ձեռներեց Արթուր Խաչատրյանի ձկնորսական տնտեսություն, որը նույնպես աջակցվում է ԵՄ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական զարգացման նախաձեռնության նախագծի շրջանակներում:
Ժամը 13:00-ին Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը մունիցիպալիտետի ներկայացուցիչների հետ կմասնակցի Ախալքալաքի բերդի տարածքի մաքրման աշխատանքներին:
Ժամը 14:00-ին նա կմասնակցի Ախալքալաքում Եվրոպայի օրվա հանդիսավոր բացմանը` Ախալքալաքի կենտրոնական հրապարակում: