Ձերբակալվել է ԱՄՆ-ի 58-ամյա քաղաքացի և Ավստրալիայի 61-ամյա քաղաքացի: Մնացած ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են՝ 30-ից 41 տարեկան: Ձերբակալված Վրաստանի քաղաքացիների թվում կան ծնողներ, հարազատներ և երեխաների մերձավորներ, ինչպես նաև ապօրինի լուսանկարչական ստուդիայի սեփականատերեր և աշխատակիցներ:

Հետաքննությունը նաև պարզել է, որ պոռնոգրաֆիկ նկարների համար փոխանցված գումարները կանխիկացվել են ԱՄՆ քաղաքացու կողմից Թբիլիսիում՝ կրիպտոմատներում:

Ոստիկանությունը խուզարկել է վարձակալված լուսանկարչական ստուդիաները: Որպես ապացույց առգրավվել են թանկարժեք ֆոտոխցիկներ, լուսավորող սարքեր և համակարգչային տեխնիկա: Առգրավվել են նաև պոռնոգրական լուսանկարներ և տեսանյութեր, որոնց վրա նկարահանվել են երեխաները:

Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ տուժած երեխաների հետ աշխատում են հոգեբանները:

Մեղավորության հաստատման դեպքում ձերբակալվածներին սպառնում է 17-ից 20 տարի կամ անժամկետ ազատազրկում:

Ըստ ՆԳՆ-ի՝ ԱՄՆ-ն նույնպես այս հարցում դիրքորոշում է արձանագրել:

«Մասնավորապես, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ իրավապահ մարմինների այս համակարգված միջազգային միջոցառումը, մի շարք երկրների մասնակցությամբ, պետք է նախազգուշացում դառնա յուրաքանչյուրին, ով վնասում է երեխաներին, որ իրավապահ մարմինները միշտ կարող են նույնականացնել, կալանավորել և պատասխանատվության ենթարկել: ԱՄՆ Ներգաղթի և մաքսային մարմնի Ներքին հետաքննող անվտանգության ծառայությունը (ՀՔԻ) կշարունակի միշտ և ամենուր կատարել իր պարտականությունները՝ պաշտպանելու աշխարհի ցանկացած կետում գտնվող երեխաներին այն մարդկանցից, ովքեր չարաշահում են երեխաների անպաշտպանվածությունը», – հայտարարել են ՆԳՆ-ի ճեպազրույցի ժամանակ: