«Կառուցվածքային բարեփոխումները և շատ զգալի փոփոխություններ կբերեն որակի տեսանկյունից և կառավարման, որը մենք բոլորս կտեսնենք», – այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նիստին ներկա էին կառավարության նոր նախարարները: «Մինչ նիստի սկիզբը, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել այս կարևորագույն կառուցվածքային բարեփոխումների կարևորությունը, որը մենք արդեն հայտարարել ենք: Մանրամասների վրա չեմ կանգնի: Սա բարեփոխում է, որը շատ կարևոր փոփոխություններ կբերի կառավարման որակին, և արդյունքներին հասնելու տեսանկյունից, մենք բոլորս կտեսնենք դա», – հայտարարեց Կվիրիկաշվիլին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ֆինանսների նոր նախարար Մամուկա Բախտաձեին և Կրթության ու գիտության նոր նախարար Միխայիլ Չխենկելիին իրենց թիմին միանալու կապակցությամբ:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Մգբեշվիլիին և Կրթության նախկին նախարար Ալեքսանդր Ջեջելավային: