2018 թ.-ից Վրաստանում կսկսեն վճարել մեքենայի գույքահարկ: Այս պարտականությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 40 000 լարին:
«Գույքի հայտագրումը, 2017 թ.-ի եկամուտների համաձայն ակնկալվում է, մինչ 2018 թ.-ի նոյեմբերի մեկը: Ընտանիքները, որոնց տարեկան եկամուտը, ավելի քան 40 հազար լարի է ավտոմեքենայի գույքահարկի համար վճարելու են 2018 թ.-ից», – նշում են Վրաստանի Ֆինանսների նախարարությունում:
Տարեկան հարկի դրույքը տարբերակվում է հարկային տարվա ընթացքում ստացված եկամտի հետ համապատասխանաբար: Մասնավորապես, 40 000-ից մինչ 100 000 լարի եկամուտ ունեցող ընտանիքները ստիպված կլինեն վճարել մեքենայի արժեքից ոչ պակաս, քան 0.05%-ը և ոչ ավելին, քան 0.2%-ը, իսկ 100 000 լարի և ավելին եկամուտ ունեցող ընտանիքները ստիպված են վճարել մեքենայի արժեքից ոչ պակաս, քան 0,8% և ոչ ավելի, քան 1%-ը: