«Վրաստան — Ադրբեջան սահմանի հարակից տարածքում դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, որը բուժվելու նպատակով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց»,- այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը հիմնվելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրությանը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նմանրամասներ չէ հաղորդում, սակայն եղած տեղեկատվության համաձայն, վրաց ադրբեջանական սահմանից ոչ հեռու վիրավորվել է հովիվ, որն ստացել է հրազենային վնասվածք:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, նրան տեսակցել են ՆԳՆ և Ադրբեջանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները:

«Ադրբեջանական կողմի տեղեկատվությամբ, վիրավորվածի առողջական վիճակը բավարար է: Ընթանում է հետաքննություն: Վրաց և ադրբեջանցի իրավապահներն ակտիվորեն համագործակցում են»,- հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:

Սակայն «Մթավարի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ,միջադեպը տեղի է ունեցել Դավիթ Գարեջիի հարակից տարածքում: Ինչպես հաստատվում է հովվին վիրավորել են ադրբեջանցի սահմանապահները, երբ նա շարժվել է դեպի չեզոք տարածք:

204