«Nature» միջազգային առաջատար գիտական ամսագիրը հոդված է հրապարակել պալեոնտոլոգիական հայտնագործության վերաբերյալ, որը հայտնաբերվել է արևելյան Վրաստանի Դմանիսի բնակավայրի մոտակայքում:
Հոդվածում ասվում է, որ Դմանիսիում հայտնաբերված ռնգեղջյուրի էմալը արդյունք է տարիներ շարունակ կատարված քրտնաջան ուսումնասիրությունների: Արդյունքում գիտնականներին հաջողվել է փաստավորել կարևոր գենետիկական տեղեկատվություն այդ նյութից, որը մոտ 1.77 միլիոն տարեկան է:
Այսօր այն ամենահին ԴՆԹ-ն է, որը վերցված է կենդանու մնացորդներից:
Դմանիսիում բնակվող ռնգեղջյուրի ատամի էմալը մեկ միլիոն տարի ավելի հին է, քան նախկինում հայտնի տեղեկատվությունը ձիու ԴՆԹ-ի վերաբերյալ, որն ապրել է 700 հազար տարի առաջ և հայտնաբերվել է Կանադայի հյուսիս-արևմտյան Ուկոն կղզում:
Գիտնականները հայտնագործությունն անվանում են «բեկում հին բիոմոլեկուլյար հետազոտության մեջ»: Սա հնարավորություն է տալիս գիտությանը «վերականգնել շատ ավելի վաղ դարաշրջանների էվոլյուցիոն պատկերը, քան հնարավոր էր մինչև այսօր, ինչպես նաև ուսումնասիրել կենդանիների և մարդկանց նախնիների պատմությունը», – նշում է հրատարակությունը:
Դմանիսի գյուղը գտնվում է Քվեմո-Քարթլիի շրջանում, Թբիլիսիից մոտ 100 կմ հեռավորության վրա:
Դմանիսիի պեղումների շնորհիվ Վրաստանը համարվում է «առաջին եվրոպացիների» բնակավայրը: Սահմանվում է, որ այստեղ հայտնաբերված վաղ մարդու մնացորդների տարիքը, որը կոչվում է Homo georgicus, 1.770 միլիոն տարեկան է: Սա Եվրասիայի տարածքում ամենահին բնակավայրն է Աֆրիկայից արտագաղթած ժողովուրդների համար:
Դմանիսիում հայտնաբերված՝ վաղ պալեոլիթյան քարի արդյունաբերությունը, որի տարիքը 1,8–1,7 միլիոն տարի է, Աֆրիկայի սահմաններից դուրս ամենահին մշակույթներից է:
Սահմանվել է, որ ջայլամի ոչնչացված տեսակը՝ Struthio dmanisensis-ը, Վերին և Ստորին Պլիոցենի շրջանում բնակվել է Դմանիսիի տարածքում:
Դմանիսիում հայտնաբերվել է նաև ռնգեղջյուրի ձախ մեկուսացված ստորին մոլյարը Stephanorhinus ex gr. etruscus—hundsheimensis: Օգտագործելով պալեոպրոտեոմիկայի մեթոդները, հնարավոր եղավ հաստատել, որ Դմանիսիի 1.77 միլիոն տարեկան ռնգեղջյուրը պատկանում է ավելի վաղ հայտնաբերվածների շարքին՝ քան բրդյա (Coelodonta antiquitatis) և Մերկի (Stephanorhinus kirchbergensis) ռնգեղջյուրները:
Մազածածկույթով ռնգեղջյուրը՝ ոչնչացված կաթնասուն էր, որը Պլեիստոցենիև վաղ Հոլոցենի ժամանակաշրջանում ապրում էր Եվրոպայի և Ասիայի հսկայական բաց տարածքներում, վերջնականապես անհետացավ 8-14 հազար տարի առաջ: Այս կենդանու գոյատևման զգալի մասը կայացել է Երկրի պատմության վերջին սառցադաշտերի ժամանակ: