Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը։ Այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատել:

«Վարչապետն ամբողջությամբ պատվաստված է: Նրա մոտ «Covid-19» հաստատվել է պլանավորված թեստավորման շրջանակներում»,- ասել են կառավարության վարչակազմում: