Վրաստանում ռուսական քարոզչություն է իրականացվում, որը հիմնականում տարածում են վրացալեզու լրատվամիջոցները:
Այսպիսի պատկեր է ստացվել գրեթե ամբողջ Վրաստանի տարածքում ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացված հարցումների արդյունքում: Այն հարցին թե, «Համաձայն եք, որ Վրաստանում կա ռուսական քարոզչություն», 47%-ը դրական պատասխան են տվել, 27%-ը՝ բացասական, 26%-ը դժվարանցել են պատասխանել:
Ըստ հարցվածների 39%-ի, ռուսական քարոզչությունը հիմնականում տարածում են վրացական հեռուստաընկերությունները: Ըստ 14%-ի դա անում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հարցվածների 6%-ը կարծում է, որ քարոզչությունը տարածում են ռուսական թերթերը, 3%-ը հակված են այն վարկածին, որ քարոզչությունը տարածում են ընկերներն ու հարևանները:
Հարկ է նշել, որ NDI-ը հարցումն անցկացրել է շուրջ 2493 մարդկանց շրջանակում: Հարցումներն անցկացվել են ապրիլի 7-ից 28-ը:
Լուսինե Աստոյան