Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության անչափահասների վարչության Գլխավոր բաժանմունքի աշխատակիցները, կատարված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, Թբիլիսիում ձերբակալվել է 2006 թ. ծնված Գ.Գ.-ն՝ անչափահասի նկատմամբ կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով:

Ըստ ՆԳՆ-ի հաղորդման, հետաքննությունը հաստատել է, որ Գ.Գ.-ն լեզվակռվի հողի վրա սառը զենքով վնասվածքներ է հասցրել Լ.Ա.-ին՝ ծնված 2006 թ.-ին և անհետացել դեպքի վայրից:

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին հանցագործությունից մի քանի ժամ հետո՝ թարմ հետքերով:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 19-109 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով: