«Առաջին զանգի» միջոցառմանը, որ անցկացվեց Ախալքալաքի №2 հանրային ռուսական դպրոցում ներկա էր նաև Կրթության ու գիտության փոխնախարար Թամազ Մարսագիշվիլին: Նա պատասխանեց jnews.ge.- ի մի քանի հարցերի:
Մասնավորապես այն հարցին, թե ինչու դասագրքերը, որոնք Վրաստանի հայկական դպրոցները ստանում են Հայաստանից անցյալ տարի մինչև դպրոց չհասան, և ինչպես կորոշվի այդ հարցը, փոխնախարարը պատասխանեց.
«Հիմնախնդիրներ ի հայտ են գալիս, քանի որ ծրագրերը պետք է լինեն համատեղելի: Քանզի ուսուցանվում է ոչ միայն լեզվական ծրագիր: Այդ հարցերը պետք է լուծվեն նախարարների մակարդակում, հատուկ հիմնախնդիրներ չպետք է որ լինեն: Ծրագիրը պետք է հաստատվի Վրաստանում, հակառակ դեպքում չի կարող դասավանդվել Վրաստանում»:
Մեր այն հարցին, թե գործնականում երբ կգործի «փոքրամասնությունների լեզուների չափանիշը» դպրոցական ծրագրում, Թամար Սանիկիձեի տեղակալը ասաց.
«Հիմնախնդիրները, որ հավաքվել է 20-30 տարի, պետք է լուծվեն եվրոչափանիշներով, դրա համար էլ մենք չենք կարող ոչ մի բան անել, եթե դա չհամաձայնեցվի այդ կառույցների հետ, աշխատանքները շարունակվում են, ես կարծում եմ, որ շուտով կավարտվեն»:
Գրքերում եղած սխալների ու թերությունների մասին Թամազ Մարսագիշվիլին մասնավորապես նշեց.
«Մենք անցնում ենք ուսուցման նոր համակարգի, այն կլինի եվրոպական տիպի, որպես հիմք մենք ընդունել էինք սկանդինավյան ուսուցման համակարգը, քանի որ այն փոքր սկանդինավյան երկրների համար ամենահաջողակն էր: Այնպիսի երկրներ, ինչպիսին են Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան,սրանք հաջողակ երկրներ են, որոնք կարողացան համատեղել գյուղատնտեսությունն և ինդուստրիան, միկրոէլեկտրոնիկան ու բժշկությունը, այսինքն նրանք կարողացան միավորել և օգտագործել գիտելիքների բարձր մակարդակը, եթե որևէ մեկը կառուցում է տնտեսությունը գիտելիքների վրա. ապա դա առաջին հերթին նրանք են»:
Աղունիկ Այվազյան