Վրաստանում դպրոցական արձակուրդներն առաջին դասարանցիների համար կսկսվի մայիսի 27-ին, շրջանավարտների համար՝ մայիսի 20-ին, իսկ այլ դասարանների աշակերտների համար՝ հունիսի 15-ին։

Դպրոցներում արձակուրդ է հայտարարված նաև ապրիլի 30-ից մինչև մայիսի 11-ը ներառյալ:

Վրաստանում 2020-2021 թթ. ուսումնական առաջին կիսամյակը բաղկացած էր 74 օրից, իսկ երկրորդը՝ 96 օր, այստեղից առաջին դասարանցիները 83 օր դպրոց հաճախում, իսկ 12-րդ դասարանցիները՝ 79։

Հարկ է նշել, որ համավարակի պատճառով Վրաստանի շատ դպրոցներ անցել էին հեռավար ուսուցման։