Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացնում է վերահսկողությունը ճանապարհների վրա` մեծ թվով վթարների պատճառով: Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է մինչև 2019 թվականի ավարտը տեղադրել մոտ հինգ հազար տեսախցիկ, ներառյալ 2,1 հազար «խելացի» տեսախցիկ, իսկ ռադարները կծածկեն ճանապարհների մոտ 700 կմ-ը:
Ըստ ՆԳՆ-ի, Վրաստանում տարվա առաջին կեսին տեղի է ունեցել ավելի քան 17,5 հազար ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի պատճառով մահացել է 224 մարդ, տուժել է ավելի քան 3,7 հազար մարդ:
2019 թվականի հունվարից հունիս ամիսներին արագության պատճառով տեղի է ունեցել 34 պատահար, որոնց հետևանքով 27 մարդ մահացել է, 214-ը ստացել մարմնական վնասվածքներ:
Ներքին գործերի նախարարությունը Վրաստանում դժբախտ պատահարների հիմնական պատճառներն անվանում է՝ ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելը, արագության չարաշահումը, շրջանցելու կանոնների խախտումը, հակառակ գոտի անցնելը և երթևեկության նշանների անտեսումը:
Այս պահի դրությամբ Վրաստանում գործում է 3,952 տեսախցիկ, որոնցից 1.345-ը` համարանիշների նույնականացուցիչներ, իսկ 2.607-ը` ընդհանուր տեսողության տեսախցիկներ: Արագության հատվածային վերահսկման համակարգը, ըստ ՆԳՆ-ի, ընդհանուր առմամբ կծածկի Վրաստանի ճանապարհների 697 կմ-ը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում տեղադրված է 18 տեսաձայնագրիչ տեսախցիկներ (որոնք նույնականացնում են համարանիշները) հետեւյալ փողոցներում.
Գուսան Հավասու և Ազատության (Թավիսուփլեբա) փողոցների խաչմերուկում,
Նախկին զինվորական թիվ 1 ավանի և քաղաքից դուրս գալու ճանապարհին` Նինոծմինդայի ուղղությամբ,
Ազատության փողոցում,
Դարբինյան և Ազատության փողոցների խաչմերուկում,
Ախալքալաքի մուտքի մոտ,
Ազատության և Ջավախիշվիլիի փողոցների խաչմերուկում,
Նալբանդյան փողոցում,
Ռուսթավելի-Ազատություն խաչմերուկում,
Ճավճավաձե-Ազատություն խաչմերուկում:
Նինոծմինդա քաղաքում տեսախցիկները տեղադրված են հետևյալ վայրերում` Դավիթ Շինարարի և Երևանյան փողոցներում՝ երկու խելացի տեսախցիկ, Դավիթ Շինարարի և Խաչատրյան խաչմերուկում` երկու խելացի տեսախցիկ, Թավիսուփլեբա և Հովսեփյան փողոցների խաչմերուկում՝ երկու խելացի տեսախցիկ, Հովսեփյան և Գոգոլ փողոցների խաչմերուկում` երկու խելացի տեսախցիկ և Թավիսուփլեբա փողոցում` երկու խելացի տեսախցիկ: