Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 12 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 269: Ընդ որում 264-ը՝ Ախալքալաքում, 129-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 94 նոր դեպք։
Ադիգենի` 22,
Ախալցիխե` 22,
Բորժոմի` 32,
Ասպինձա` 6,
Ախալքալաք՝ 12, իսկ Նինոծմինդայում այսօր նոր դեպքեր չեն հաստատվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 311 անձ:
Ախալցիխեում՝ 402,
Բորժոմիում՝ 309,
Ադիգենում՝ 310,
Ասպինձայում՝ 159,
Ախալքալաքում՝ 115,
Նինոծմինդայում՝ 16:
Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 65 մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 67 մարդ, գրանցվել է մահվան 1 դեպք։ Մահացել է 39 տարեկան մի տղամարդ, Ախալցիխեյի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 332, մահվան դեպքերը՝ 30։
Այս պահի դրությամբ սպասվում է 160 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 103 անձ, ընթանում է փորձաքննություն։