Սեպտեմբերի 9-12-ը Վրաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին «Ինտերպրեսնյուզ»-ին տեղեկացրել են բնապահպանության ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսման բաժնից: Ըստ նրանց, սեպտեմբերի 13-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտում օդի ջերմաստիճանը կլինի +25, +30, իսկ Արևելյան Վրաստանում՝ +19, +24 աստիճան:
Սեպտեմբերի 9-11-ը Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև, իսկ եղանակի մեծ մասը սպասվում է առանց տեղումների եղանակ` սեպտեմբերի 12-15-ը:
Օդի ջերմաստիճանը կլինի +20, +22 աստիճան: