Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաստան գյուղի բնակիչները ցանկանում են, որ գյուղում մանկապարտեզ բացվի: Սակայն, դեռ հայտնի չէ նախադպրոցական հաստատության բացումը կներառվի մունիցիպալիտետի 2020 թ.-ի զարգացման ծրագրում:
Ալաստան գյուղում դժգոհում են մանկապարտեզի բացակայությունից: Բնակիչները դժգոհում են, թե ինչու դրա համար չի օգտագործվում նախկին հիվանդանոցի պատրաստի շենքը: Այդ շենքի մի մասում ամբուլատորիա է կառուցվում, բայց մնացած մեծ մասը, կրկին կմնա ազատ:
Ալլա Պետրոսյանն ունի երեք երեխա, երկուսն արդեն մեծացել են, իսկ երրորդը՝ նախադպրոցական տարիքում է:
«Ես իսկապես ուզում եմ, որպեսզի գյուղում լինի մանկապարտեզ: Գոնե իմ կրտսեր երեխան կհաճախի մանկապարտեզ, երեխաներին դա շատ է զարգացնում: Եթե բացեն, ապա այնտեղ կարող են գալ նաև Կոկիո և Վարևան գյուղերի երեխաները », – ասում է Ալլա Պետրոսյանը:
Իսկապես, այն շենքը, որտեղ բնակիչներն առաջարկում են մանկապարտեզ բացել, գտնվում է Ալաստան գյուղի ծայրամասում, Կոկիո գյուղին մոտ: Վարևան գյուղը նույնպես գտնվում է Ալաստան գյուղի հարևանությամբ:
Ալաստան գյուղում կա 270 ընտանիք, և բնակիչների խոսքով կա նախադպրոցական տարիքի մոտ 30 երեխա:
Ծածուրյան Ռոբերտը դժգոհում է, որ իրենց խոստացել են մանկապարտեզ, բայց չեն կառուցում:
«Լավ է, որ կառուցում են ամբուլատորիա, մեզ այն նույնպես անհրաժեշտ էր, բայց շենքը կա, կարող են և մանկապարտեզ սարքել: Խոստանում են, բայց չեն կառուցում », – ասաց Ծածուրյան Ռոբերտը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գույքի և պլանավորման բաժնում մեզ ասացին, որ տեղական իշխանությունները մտադրություն ունեն Ալաստանում մանկապարտեզ բացել, բայց ամեն ինչ կախված է ֆինանսավորումից, ու առայժմ նրանք չեն կարող ասել, թե արդյոք այն կներառվի թե ոչ հաջորդ տարվա զարգացման ծրագրում:
Շուշան Շիրինյան