Համաձայն միասնական ազգային քննությունների 2019 թ. վերջնական արդյունքների՝ 28.740 դիմորդ ստացել է ուսումը շարունակելու իրավունք բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչը նշանակում է, որ քննությունները հանձնել են դիմորդների մոտ 71%-ը:

Հրապարակված արդյունքների համաձայն` 6,546 ուսանող ստացել է պետական ​​դրամաշնորհ, պետական ​​բյուջեով ֆինանսավորվող կրթական ծրագրերում ընդգրկվել է 4,777, բացի այդ 1.335 դիմորդ ընդգրկվել է վրացերենի ուսուցման ծրագրում:

Դիմորդներն իրենց հավաքած միավորները տեսնելու համար կարող են համակարգ մուտք գործել հավաքելով անձնական համարը և քննության նույնականացման (իննանիշ) կոդը։

Արդյունքներ

Համակարգ մտնելուց հետո դիմորդը կստանա տեղեկություն բարձրագույն ուսումնական հաստատությունում ընդունվելու և պետական դրամաշնորհ ստանալու մասին։

Որպես սահմանում համակարգում տեղադրված են նաև մանրամասն տեղեկություններ դիմորդի կողմից ընտրված յուրաքանչյուր ծրագրի համար մրցանակային բալի հաշվարկման և նվազագույն անցողիկ մրցանակային բալի մասին։

Տեղեկատվություն հնարավոր է ստանալ նաև ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Այս դեպքում դիմողը բջջային հեռախոսից (մագթի, ջեոսել) պետք է ուղարկի իր քննական նույնականացման (իննանիշ) թիվը: Ուղարկելով 93333 համարին (ծառայության վճարը 0․50 լարի է և կնվազեցվի հեռախոսահամարից այնքան անգամ, որքան հաղորդագրություն կուղարկի դիմողը)։

Այն դիմորդը, որը կստանա ուսումը շարունակելու իրավունք, գրանցվելու համար պետք է անմիջապես դիմի բարձրագույն ուսումնական հաստատություն։