Ճանապարհը Փարվանա-Ծալկա լեռնանցքում բաց է ուղևորատար ավտոմեքենաների համար: Բեռնատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը մնում է փակ:

Վրաստանի ճանապարհային վարչության լրատվությամբ՝ այս պահին Փարվանա-Ծալկա ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար: Ճանապարհը փակ է կցորդով և կիսակցորդով, ավտոբուսների համար:

Երթևեկությունը Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհի մնացած հատվածներում գործում է առանաց սահմանափակումների և բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: