Վաղվանից, օրվա երկրորդ կեսից մինչև օգոստոսի 31-ի օրվա ավարտը Վրաստանում սպասվում է վատ եղանակ, – այս մասին տեղեկացնում է երկրի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ինչպես նշում են գործակալությունում, օգոստոսի 30-ին, օրվա երկրորդ կեսից, մինչև օգոստոսի 31-ի օրվա ավարտը Վրաստանում սպասվում է հով և խոնավ օդի զանգվածների տարածում, անձրև և ամպրոպ, որոշ վայրերում ուժգին կարկուտ, քամու ուժգնացում, ծովում սպասվում 4-5 բալ փոթորիկ:
«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի փոքր գետերի վարարման պատճառ»,- նշում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունում: