Ապակենտրոնացման բարեփոխումների և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» հաջողությունների ու թերությունների վերաբերյալ Jnews.ge-ին զրուցեց տեղական ինքնակառավարման փորձագետ Դավիթ Լոսաբերիձեի հետ:
Անցել է 3 տարի այն բանից, երբ «Տեղական ինքնակառավարման մասին օրենքը» մտավ ուժի մեջ: Ինչ ձեռքբերումներ և թերություններ են արձանագրվել այդ ժամանակատվածում:
– Իհարկե, կան առավելություններ և թերություններ, ձեռքբերումներ և կետեր, որոնք մենք ձախողեցինք: Ինչը կարելի է համարել ձեռքբերում, առաջին հերթին առաջին կետը` տարածքային հարմարավետությունը, ավելացել է անկախ քաղաքների քանակը: Այսինքն, բաժանվեցին քաղաքների և գյուղերի շահերը: Տարածաշրջանային կենտրոն 7 քաղաքներ ստացան ինքնակառավարման կարգավիճակ: Բնականաբար, սա առաջացրեց նրանց բյուջեների բարձրացում, նրանք ավելին են ստանում առանձին, քան այն ժամանակ, երբ միավորված էին: Թերությունն այն է, որ պետական կառավարական հանձնաժողովը պետք է ստեղծեր նոր օպտիմալացման տարբերակներ մինչ անցյալ տարվա հոկտեմբեր, ինչը տեղի չունեցավ: Նախքան քաղաքապետարանային ընտրությունները այն պետք է արդեն հաստատվեր կառավարության կողմից և քննարկվեր խորհրդարանում: Բայց, իհարկե արդեն անհնար է հասցնել, և ամենայն հավանականությամբ, չի արվի: Քանի որ կան բարեփոխումների հակառակվողներ, որոնք ասում են, որ այս օպտիմալացումը չի արդարացնում, և նրանք առաջ անցան այս փուլում:
Ըստ օրենքի ինչ իրավասություններ են փոխանցվել տեղական ինքնակառավարման մարմիններին:
– Օրինակ ջրամատակարարումը, որը նախկինում չեր ղեկավարվում, երբ 2006թ.-ից հետո, երբ ամեն ինչ վերացվեց և ամբողջությամբ կենտրոնացվեց: Կամ օրինակ շրջանային տրանսպորտի կարգավորումը, ինչը նախկինում իրավունք ունեին անել միայն 3 կամ 4 քաղաք: Այժմ բոլոր քաղաքապետարանները իրավունք ունեն պլանավորել և քաղաքային տրանսպորտը և հասարակական տրանսպորտի համակարգը: Թերությունն այն է, որ օրենքները, որոնք պետք է ընդունեին, արդյունաբերական օրենքները դեռևս ընթացքի մեջ են: Դա նշանակում է, որ ավելի քան 170 օրենքներ պետք է փոխվեն, ըստ տեղական ինքնակառավարման օրգանական օրենքի: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, բայց նախորդ խորհրդարանի աշխատանքի ժամանակ: Երրորդ ընթերցումը դեռ ակընկալվում է, բայց ես չեմ կարծում, որ այս հարցը կլինի առաջնային խորհրդարանի գարնանային նստաշրջանում:
Բարեփոխման արդյունքում, ինչպիսին է տեղի ինքնակառավարությունների ֆինանսական անկախությունը:
– Ինչ վերաբերում է ֆինանսներին, եկամտահարկը բաժանված էր, մի մասը` 15%-ը մնում էր քաղաքապետարաններին: Դա լավ է, քանի որ քաղաքապետարանները ստանում էին իրենց սեփական եկամուտը: Նախկինում տեղում մնում էր միակ գույքային եկամուտը: Դա արդեն մոտավոր 300 000 000 լարի էր տարածաշրջանի համար մեկ տարվա ընթացքում, ինչը բարձրացնում էր տեղական ինքնակառավարությունների հնարավորությունները: Թերությունն այն է, որ նվազում են փոխանցումները (տրանսֆերները), այսինքն, երբ ավելացրեցին մի կողմից այդ 300 000 000 լարին, նվազեցվեցին փոխանցումները 200 000 000 լարիով: Քաղաքապետարանները հիմնականում սրանից շահեցին, քանի որ նվազումը հիմնականում անրադարձավ Թբիլիսիին: Սակայն խնդիրն այն է, որ փոխանցումների բանաձևը դեռ հստակեցված չէ: Հետևաբար, որոշ շրջաններում (Սամեգրելոյում և Քվեմո-Քարթլիում) բյուջեները նվազեցին: Եվրախորհրդի և Եվրամիության պահանջներից մեկն այն է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է հստակեցնի այս բանաձևը և դարձնի այն հասարակությանը հասանելի, որ քաղաքապետարանները սկզբից ևեթ իմանան, թե որքան ֆինանսավորում է իրենց հասնում: Երբ քաղաքապետարանի ղեկավարը, կամ գամգեբելին կամ քաղաքապետը գիտի, թե որքան կլինի քաղաքապետարանի բյուջեն, նա կկարողանա պլանավորել աշխատանքները: Հետևաբար, խստորեն պահանջվում է, որ բանաձևը պարզ լինի՝ ի սկզբանե: Խոստացվել է, որ քաղաքային գույքը կարող է աճել, այժմ ընթանում է վճարման պրոցես բարեփոխումների կողմնակիցների և հակառակվողների միջև, որ ընդհանուր գույքի մասնաբաժինը, որը պատկանում է պետությանը չի կարող վերահսկվել, քանի որ շատ մասնատված է: Գույքը կարելի է փոխանցել քաղաքապետարանին և կլինի քաղաքապետարանային բազա, այս գույքը չի կարելի լինի վաճառել, բայց բացել որոշ կենտրոններ անօթևանների համար կամ երիտասարդների, ինչու չէ: Քանի-որ միևնույն է նրանք դատարկվում են կամ կործանվում:
Քրիստինե Մարաբյան