Վրաստանի բնակչության 6.3%-ը պաշտոնապես անվճարունակ է, և նրանց ընդհանուր թիվը գերազանցում է 234 000-ը: Ժամկետանց վարկերը 28 մլն-ով ավելի են, քան 2016-ին:
Ազգային բանկի տվյալներով` 2017թ.-ի դեկտեմբերի դրությամբ Վրաստանի բանկային համակարգում ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը 464.6 միլիոն լարի է, ինչը 28 միլիոնով ավելի է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:
Բանկերի ֆինանսական կայունության տեսանկյունից այս ցուցանիշը բարձր չէ, բայց ընդհանուր առմամբ այդ հանգամանքը հանգստանալու տեղիք չի տալիս, ժամկետանց վարկերի քանակի աճը նշանակում է անվճարունակ քաղաքացիների թվաքանակի ավելացում, և դա, ինչպես ցույց են տալիս թվերը, տասնյակ հազարավոր ընտանիքների է առնչվում: 3.7 միլիոն բնակչություն ունեցող երկրում սա շոշափելի սոցիալական գործոն է:
Փորձագետ Դավիթ Կիկվիձեի խոսքերով, անվճարունակ քաղաքացիների թվաքանակի աճը կապված է բանկերի գործունեության հետ, քանի որ Վրաստանի բնակչության 80%-ը վարկեր ունի:
«Որքանն է այդ 80%-ից անհուսալի պարտքի տակ, ինչպես նաև կարող են վճարել այն վարկերը, հստակ հայտնի չէ, բայց երկրում շատ են այն մարդիկ, ովքեր չեն կարող վճարել իրենց ֆինանսական պարտավորությունները: Բնակչության կախվածությունը վարկերից կախված է աղքատությունից և ցածր վճարունակության հնարավորությունից: Մարդիկ վարկ են վերցնում ամենօրյա կարիքները բավարարելու համար, քանի որ նրանք չունեն առկա եկամուտը, և սա շատ լուրջ խնդիր է: Եթե բնակչության գնողունակությունը չի աճում, մարդիկ շարունակելու են վերցնել վարկեր շատ քանակությամբ, այլ անվճարունակության մակարդակը միայն կաճի», – հայտարարել է փորձագետը:
Նրա խոսքերով, այս խնդրի լուծումը պահանջում է միասնական մոտեցում, այդ թվում, պետության կողմից, որը պետք է նպաստի բնակչության ֆինանսական գրագիտության աճին:
«Մարդիկ պետք է օգտագործեն ռացիոնալ և գիտակցված բանկային ծառայությունները: Բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները հաջողությամբ օգտվում են այն փաստից, որ Վրաստանում ֆինանսական գրագիտության մակարդակը չափազանց ցածր է` նրանք փորձում են ցանկացած կերպ վաճառել հաճախորդներին, հնարավորինս շատ ծառայություններ հնարավորինս բարձր գնով», – կարծում է Դավիթ Կիկվիձեն:
Նյութը` bizzone.info