Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան՝ այսօր, օգոստոսի 21-ին «Վրաստանի օդանավակայանների միավորումն» ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր կկնքեն:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, համաձայնագիրը կստորագրեն «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գեորգի Չոգովաձեն և Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ՛Բրայենը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:
Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաև ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից:
Թբիլիսի-Միլան առաջին չվերթն ավիաընկերությունը կկատարի նոյեմբերի 6-ին: Տոմսի արժեքը՝ սկսած 19,99 եվրոյից:
Ըստ տեղեկությունների, այս թուլում Թբիլիսիից Ryanair-ը թռիչքներ կիրականացնի միայն Միլան, իսկ Քութայիսից՝ իտալական Բոլոնիա և ֆրանսիական Մարսել: