2019 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից ԱՊՀ երկրներ է արտահանվել 1 միլիարդ 105 միլիոն 800 հազար դոլար արժողությամբ ապրանք: Սա 26,6%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմում է երկրի ընդհանուր արտահանման 52.6%-ը:
Միևնույն ժամանակ, 2019 թվականի յոթ ամիսների տվյալների համաձայն, Վրաստանից ԵՄ է արտահանվել 503 միլիոն 500 հազար դոլար արժողությամբ ապրանք, ինչը 20,6%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմում է 24.0% երկրի ընդհանուր արտահանման:
Վրաստանն ապրանք ատրահանող երկրները ներառում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան և Ուկրաինան:
2019-ի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 303 միլիոն դոլար: Սա 26%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ԱՊՀ երկրներից Վրաստան է ներկրվել 1 միլիարդ 303 միլիոն 100 հազար դոլար արժողությամբ արտադրանք (14,3% պակաս), ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 26.3%-ը:
ԵՄ-ից ներմուծման ծավալը կազմել է 1 միլիարդ 280 միլիոն 200 հազար դոլար (12,6%-ով պակաս) և կազմել է ընդհանուր ներմուծման 25,8%-ը:
Վրաստան ներկրվող բոլոր ապրանքների մեծ մասը գալիս է Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից: