Հուլիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հերոին վաճառելու մեղադրանքով ձերբակալվել է 7 հոգի: Կալանավորումը տեղի է ունեցել Թիֆլիսի ծայրամասում, Պոնիճալա գյուղում և Գարդաբանի թաղամասի Կարաջալա գյուղում: Այս մասին այսօր ճեպազրույցին հայտարարեց Վրաստանի ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Մամուկա Ճելիձեն:
Բոլոր մեղադրյալները ձերբակալվել են դատարանի որոշման հիման վրա: Կալանավորվածների տարիքը 23-ից մինչև 66 տարեկան:
Մեղադրյալների բնակարանանների խուզարկման ընթացքում բռնագրավվել է 18 կապ փաթեթավորված թմրամիջոց` հերոին: Առգրավվել է երկու ատրճանակ, որսորդական հրացան, երկու այսպես կոչված «ինսուլինե» ներարկիչներ` հերոին պարունակող հեղուկով և հերոինի նստվածքով ապակե տարա:
«Հետաքննության շրջանակներում, տարբեր ժամանակներում դատական կարգադրությունների հիման վրա ոստիկանությունը մի քանի անգամ վերահսկում էր այդ անձանցից թմրամիջոցների ձեռքբերումը և այդ գնումների թաքնված տեսանյութերը և աուդիո ձայնագրությունները», – հաղորդեց Ճելիձեն:
Բացի այդ, խուզարկման ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է «սուբոքսին» պրեպարատը, որը պարունակում է «բուպրենորֆին» թմրանյութը, ավելի քան 10 հազար լարիի (մոտ 4 հազար դոլար), 26,2 հազար դոլար և 65 հազ. ռուսական ռուբլի:
Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ. “նախնական համաձայանգրով մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, դրանց անալոգային նյութերի, պրեկուրսորների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի վաճառք” հոդվածով: Հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով 8-20 տարի ժամկետով կամ անժամկետ: