Ախալքալաքում Աղմաշենեբելի փողոցի սկզբնական հատվածը քանդված է հետագա վերականգնման համար, ճիշտ է վերանորոգված ճանապարհի միտքը ուրախություն է պատճառում քաղաքի բնակիչներին, բայց նրանք դժգոհ են արդեն որերորդ օրն է դադարեցված աշխատանքներից և նրանց հաճելի չէ փոշոտ և փոսաշատ ճանապարհը:

2019-ի հուլիսի 29-ին, Ախալքալաքում, Աղմաշենեբելի փողոցում սկսվել էին ասֆալտի նախապատրաստական աշխատանքներ: Մի քանի օրվա ընթացքում եզրաքարերն ապամոնտաժվել էին, իսկ հին ասֆալտը քանդվել էր, սակայն դրանից հետո շինարարական ընկերության աշխատանքներն այս փողոցում չի նկատվել:

Վարորդները դժգոհում են, որ ասֆալտը քանդել են և թողել այդպես, անհնար է այդ ճանապարհներով երթևեկելը:

Ըստ տաքսու վարորդ Գրիգորի` այստեղ շնչելն անհնար է:

«Եթե փակում ես պատուհանները, անհնար է շնչել տապից, եթե դրանք բացում ես, անհնար է շնչել փոշու պատճառով», – ասում է Գրիգորը:

1

Ըստ մեկ այլ վարորդի` Արմենի, փոսերը և ասֆալտի բարձր, կտրված ծայրերը վարորդների վրա թանկ է նստում, ուստի բոլորը շտապում են, որպիսի այս հատվածն արագ վերանորոգվի:

Վարորդները բողոքում են, որ այս ճանապարհով երթևեկելուց հետո մեքենան ստիպված են լինում տեղափոխել վերանորոգման:

«Ճանապարհաշինության N1 վարչությունը» վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Ախալքալաքում: Այս վերոնշյալ ընկերության մենեջեր Նուկրի Աբալակիի, շուտով Աղմաշենեբելի փողոցը հիմնովին կվերականգնվի, բայց նա կոնկրետ ժամկետներ չի նշում:

«Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 5 կմ-ը, որը գտնվում է Ախալքալաք քաղաքում, կվերականգնվի արագացված ռեժիմով», – ասում է Նուկրի Աբալակին:

Կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա 70-րդ կմ-ից 86 կմ ավտոմայրուղու 16 կմ հատվածը: Հիմա ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները: Ընկերությունը պարտավոր է նաև ապահովել ասֆալտապատման համար հիմքը, բակերի մուտքերը, ինչպես նաև ասֆալտապատումից հետո տեղադրել ճանապարհային նշանները և գծանշումները:

Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցել էր 4 ընկերություն, բայց այն շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչությունը»` 14 749 992.92 լարիով:

Պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և այն ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը: