Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Հոկամ, Գոգաշեն, Ազմանա, Քարսեպ և մոտակա գյուղերը:
Ինչպես նաև ժամը 11:00-ից մինչև 18:00-ն առանց էլեկտրականության կմնան Նինոծմինդայի շրջանի՝ Գորելովկա, Սպասովկա, Սամեբա և մոտակա գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: