Ախալքալաքում, Ազատության փողոցում գտնվող թիվ 36 տան տանիքում հրդեհ է բռնկվել: Վերականգնման ընթացքում տան տանիքը բաց է, լարերի վրա անձրևի պատճառով կարճ միացում է տեղի ունեցել: Հրդեհը մարվել է, բնակարանները չեն վնասվել, բայց մնացել են առանց էլեկտրականության:
«Երբ սկսեց հորդառատ անձրև գալ, ես բարձրացա 5-րդ հարկ` դույլերը դնելու բնակարաններում և շքամուտքում, այն լցվում է ամենուր, բայց հանկարծ լսեցի, որ տանիքում ինչ-որ բան է ճարճատում, պարզվեց կարճ միացում է: Հրդեհ է բռնկվել», – ասում է Ազատություն փողոցի թիվ 36 շենքի բնակիչը:
Հրշեջները մարել են հրդեհը, «Energo Pro Georgia» էներգետիկ բաշխիչ ընկերության աշխատակիցներն անջատել են շենքի էլեկտրականությունը:
Հուլիսի սկզբին Ախալքալաքի Ազատության փողոցում գտնվող թիվ 36 շենքի տանիքը ապամոնտաժվել էր՝ նոր տանիք կառուցելու համար, որպեսզի բնակիչները խնդիրներ չունենան ներհոսքի հետ: Այնուամենայնիվ, տանիքի ծածկը քանդելուց հետո մշտական անձրևները նպաստեցին նրան, որ անձրևը սկսեց ուղղակիորեն կաթել, իսկ որոշ տեղերում ներհոսել բնակարաններ: Արդյունքում, շենքի 3-5 հարկերը ավելի քան մեկ ամիս գտնվում են խոնավության և ջրի մեջ: Արդեն 2-3 շաբաթ է անցել, աշխատանքները շարունակվում են, կառուցվում է ծածկի հիմքը, որի բացակայության պատճառով բնակարանները դեռ բաց երկնքի տակ են:
Պայմանագրի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 22-ը: