Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ Ախալքալաքի «Աբուլի» և Քարելի «Քարելի» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որն ավարտվեց «Աբուլի» հաղթանակով։

ֆուտբոլային խաղը ավարտվեց 2։0 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան՝ Պալոյան Ռաֆիկը և Մարգարյան Ստեփանը։

Առաջնության սանդղակում «Աբուլը» արդեն 6-րդ հորիզոնականում է։

«Աբուլ»-ի հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Թբիլիսիում, Դինամո «Գագրա» թիմի հետ։