Ծանրամարտիկ Անտոն Պլեսնոյը, ով Տոկիոյի Օլիմպիական խաղերին հանդես է գալիս Վրաստանի դրոշի ներքո, նվաճեց բրոնզե մեդալ: Մինչև 96կգ քաշային կարգում ելույթ ունեցող ծանրամարտիկը երկամարտում բարձրացրել է 387 կգ (պոկում վարժությունում՝ 177 կգ, իսկ հրում վարժությունում՝ 210 կգ): Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մրցման ընթացքում մարզիկը ծնկի վնասվածք է ստացել:
Ավելի վաղ Անտոն Պլեսնոյը Վրաստանի հավաքականին բերել էր Եվրոպայի առաջնության «ոսկին» և աշխարհի առաջնության «բրոնզը»:
Սա 2021 թվականի Օլիմպիական խաղերում Վրաստանի հավաքականի նվաճած հինգերորդ մեդալն է: Նախորդ չորսը ձյուդոիստների մեդալներն էին: Ազգային հավաքականին ոսկին բերել է Լաշա Բեքաուրին, իսկ Վաժա Մարգվելաշվիլին, Լաշա Շավդաթուաշվիլին և Գուրամ Թուշիշվիլին նվաճել են արծաթե մեդալներ: