Այսօր, 16 դպրոցական տարիքի հեծանվորդ մասնակցեցին հեծանվաարշավի Նինոծմինդայում, որը կազմակերպել էր տեղական Վարչության մշակույթի ու սպորտի բաժինը:
Հեծանվաարշավի երթուղին 5 կիլոմետր երկարությամբ նշված էր Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհի Սաթխա գյուղի հատվածում:
Միջոցառման հաղթողներին պարգևատրեցին դիպլոմներով ու մեդալներով: Մրցումների արդյունքում առաջին տեղը գրավեցին Փառնիկ Դավթյանը և Արմեն Կարապետյանը, երկրորդ տեղեր գրավեցին Բդոյան Երջանիկը, Վանցյան Սևակը, Ղուկասյան Արսենը և Մխիթարյան Հովհաննեսը: Երրորդ տեղեր գրավեցին Մոսոյան Արտյոմը և Իրիցյան Գևորգը:
Նինոծմինդայի շրջանի վարչության սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանի խոսքերով, հեծանվա մարաթոնի նպատակը երիտասարդության շրջանակներում ակտիվության բարձրացումն էր:
«Սա միայն սպորտային միջոցառում չէր, այլ նաև հոբբի, կյանքի առողջ ապրելակերպի քարոզ, ցավոք մեծերը մասնակցություն չունեցան, բայց կարծում եմ, որ հաջորդ տարիներին ակտիվությունը կբարձրանա», – ասում է նա:
Բորիս Ղարսլյան