Նինոծմինդայում է ապրում Զալալյանների ընտանիքը, նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Այգու հետ մեկտեղ, որտեղ ելակ, կարտոֆիլ, ոլոռ են աճեցնում, սքանչելի այս տեսարանի ֆոնին տարածվում է խատուտիկների հսկայական դաշտը: Տան տերերն այս ծաղիկն օգտագործում են տարբեր ձևերով։

odvan

Ամեն տարի խատուտիկների առաջին ծաղկման շրջանում Օֆելյա Զալալյանը դրանցից մեղր է եփում։ Ենթադրվում է, որ հենց այս շրջանում են դրանք պարունակում ամենաօգտակար հատկությունները։ Մոտավոր 10 օրում պետք է հասցնել հավաքել խատուտիկի կոկոները: Ըստ Օֆելիայի բաղադրատոմսի՝ 300 հատ խատուտիկի համար պահանջվում է 400 գ ջուր և 1 կգ շաքարավազ։

Նախ ծաղիկները հավաքում են և մանրակրկիտ լվանում ջրի տակ: Այնուհետև դնում են կրակին, լցնում ջրով և եռալուց հետո 15 րոպե եփում, եփուկը թողնում են մեկ օր, ապա քամում են թանզիֆով և մնացած հեղուկին ավելացնում շաքարավազ։ Դրանից հետո մեղրը եփում են ևս 15 րոպե, և այն պատրաստ է։

Բացի մեղրից, տանտերերն օգտագործում են նաև խատուտիկի արմատները։ Դրանք չորացնում են, ապա դրանցով պատրաստում բուսական թեյեր։

Ըստ Զալալյանների՝ խատուտիկն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, օրինակ՝ այս բույսի արմատները օգնում են քաղցկեղի դեմ պայքարում։

Զալալյաններն այս ծաղիկն գործածելու ավանդույթը սովորել են իրենց նախնիներից, ովքեր օգտագործում էին միայն այդպիսի մեղր։

«Ամբողջ կյանքում կերել են: Ապրել են 90 տարեկանից ավելի»,- ասում է Օֆելյա Զալալյանը։

oduvn

oduvan2