Նինոծմինդայի բնակիչ Հարություն Սիմոնյանը քաղաքապետարանի սոցիալական ծրագրի շահառու է։ Նա շաբաթը երեք անգամ դիալիզ է ընդունում Ախալցիխեում: Մինչև օգնություն ստանալն իր միջոցներով էր հասնում Ախալցիխե։ Նա գոհ է ընդունող հիվանդանոցի ծառայություններից, բայց կցանկանար բուժհաստատությունն ավելի մոտ լիներ, օրինակ՝ Ախալքալաքում։ Նա ասում է, որ դեղերն ու ճանապարհը ծախսատար են. դեղորայքի համար ամսական ծախսվում է 200-300 լարի։ Նա խնդրում է, որ զեղջեր լինեն դեղերի վրա:
Տեսանյութը պատրաստվել է «Մասնակցային բյուջետավորում՝ հանուն քաղաքացիների շահերի» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Սամցխե-Ջավախքի Մեդիա կենտրոնի կողմից՝ NDI-ի աջակցությամբ։