Սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-ից մինչև 24:00-ն Հայաստանի հետ սահմանին Նինոծմինդայի «Սամեբա» մաքսակետը նոր շենք տեղափոխվելու պատճառով չի գործի։ Բոլորին խնդրում ենք զերծ մնալ Նինոծմինդայով Հայաստան մեկնելուց։
«Սամեբա» մաքսակետի նոր շենքը պատրաստ է շահագործման, աշխատակիցները տեղափոխվում են նոր շենք:
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի եկամուտների ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի «Բավրայի» մաքսային կետը:
«Բավրա» անցակետը չի գործելու, քանի որ «Սամեբա» անցակետը նոր շենք է տեղափոխվում: Վրացական կողմն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել սեպտեմբերի 9-ին «Սամեբա» անցակետով սահմանը հատողների սպասարկման ժամանակավոր դադարեցման մասին։ Այս հարցի շուրջ փոփոխությունների դեպքում Jnews-ը կհայտնի իր հաջորդ նյութերում։