Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու վրա, Նիջգորի գյուղի մոտ վառելափայտով բեռնված բեռնատար է շրջվել։ Վարորդին տեղափոխել են Ասպինձայի շրջանային հիվանդանոց։
Բեռնատար մեքենայի անվադողերն են շարքից դուրս եկել, և այդ իսկ պատճառով էլ այն շրջվել է, այդ մասին հայտնել են ականատեսները։ Վարորդին, ով տուժել է, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Ասպինձայի հիվանդանոց։
Կենտրոնական մայրուղու վրա տեղաշարժը սահմանափակ է, սակայն ամբողջությամբ փակ չէ։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները և փրկարար ծառայության աշխատակիցները։
Աղբյուրը՝ sknews.ge