Վրացական արծնապակու վերածննդի օջախներից է համարվում Փոկա գյուղի վանքը: Երկար ժամանակ միջնադարյան արվեստը տրվել էր մոռացության, բայց այսօր վրացական արծնապակին վերականգնում է իր անունը և չի զիջում թանկ ոսկերչական ապրանքներին:
Վրացական արվեստը երկար դարերի ընթացքում դառնում էր ավելի ու ավելի հարուստ, իրենից ներկայացնելով վրացական, եվրոպական և արևելյան ավանդույթների միասնություն:
Արծնապակու օգտագործման տեխնոլոգիան կար դեռ Հին Եգիպտոսում ու Հունաստանում, որտեղ հատուկ միացություններով զարդարում էին ոսկյա զարդեղենները:
Միջնորմավոր արծնապակին՝ աշխատատար ու դժվար արծնապատման տեխնիկա է, որը ենթակա չի մեխանիզացիայի:
1992 թվականին Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում եկեղեցուն կից բացված վանքի բացումով սկսվեց վերածնունդ ապրել վրացական միջնորմավոր արծնապակու արվեստը: Վանքում ապրում են յոթ միանձնուհիներ: Հենց այս Տիրոջ ծառաները Փոկայում` իրենց խոսքերով, նոր կյանք տվին Վրաստանում արդեն մեռած արծնապակու և ցանցահյուսազարդության արվեստին:
«Արծնապակին ու ցանցահյուսազարդությունը /ֆիլիգրան/ վերականգնել են Փոկայում: Դա անում է քույր Ելիզավետան: Սկզբում շատ դժվար էր: Շատ ժամանակ էր պահանջվում, ժամանակատար աշխատանք է: Արծնապակուց ու ֆիլիգրանից Վրաստանում եկեղեցական սպասքը պատրաստում ենք միայն մենք: Վաճառվում են դրանք միայն Թբիլիսիում», – ասում է քույր Ռաքելը:
Քույր Ռաքելի խոսքերով, միջնորմավոր արծնապակու արվեստը ակունք է առնում բյուզանդականից, իսկ հետագայում Վրաստանում էլ են սկսել պատրաստել:
Միջնորմավոր արծնապակու արվեստը զարգանում էր միաժամանակ հնագույն ուղղափառ երկրներում` Բյուզանդիայում ու Վրաստանում: Հին բյուզանդական մշակույթի ազդեցությունը Վրաստանում մեծ է, ինչը ներդաշնակորեն արտահայտված է այդպես կոչված բյուզանդական-վրացական արծնապակու տեխնիկայում: Վրացական արտադրանքը տարբերվում է ակնհայտորեն արտահայտիչ նշաններով:
Հին վրացական միջնորմավոր արծնապակուն բնութագրական է խորը թափանցիկությունը և գույների բազմազանությունը: Վրացական արծնապակին միշտ էլ առանձնացել է իր ավանդական գեղեցիկ զարդարանքներով: Հաճախ վրացական արծնապակու տարբերվող հատկանիշ է համարվում այնպիսի գույների օգտագործումը, ինչպիսին են երկնագույնը/ ճահճագույն/ և գինեգույնը, կանաչ ու կարմիր գույների երանգներով:
Միջնորմավոր արծնապակին լինում է բազմազան: Դասական տեխնիկայի համաձայն մետաղյա ափսեում / հիմնականում պղինձ, ոսկի, արծաթ կամ էլ նրանց խառնուրդը` այսպես կոչված սաթը/ քսվում է եզրագծային կոնտուրը, որի վրա սեղմվում կամ սոսնձվում են մետաղի բարակ թելեր կամ էլ բարակ միջնորմեր: Ստացված վանդակները լցվում են արծնապակու փոշիով / կարմիր/ և այրվում վառարանում: Դրանից հետո մակերեսային մասը հղկում են, ինչի արդյունքում հստակ ուրվագծված արծնապակին` թանկարժեք մետաղի նման փայլում է: Արծնապակու նման տեխնիկան բնութագրական է Բյուզանդիային ու Վրաստանին:
Փոկայում պատրատվում են միայն եկեղեցական իրեր, բայց քույր Ռաքելի խոսքերով, Վրաստանում, իրենց օգնությամբ միջնորմավոր արծնապակին սկսեց վերածնունդ ապրել նաև ոսկերչական զարդարանքներում:
Վանքում զբաղվում են նաև ցանցահյուսազարդությամբ / ֆիլիգրան/: Ֆիլիգրանը` դա ցանցավոր կամ զոդված զարդ է պարանից: Ֆիլիգրանը կարող է լինել պարան, ժանյակ և ցանցավոր: «Ֆիլիգրան» բառը ցույց է տալիս պատրաստման էությունը լատինական filum «մետաղ» և granum «հացահատիկ»: Ամենից շատ ֆիլիգրան` արծաթից և ոսկուց է: Արծաթը և ոսկին թեթև են, շատ հեշտ է ձգել որպես բարակ մետաղալար:
Փոկայի միջնորմային արծնապակին ու ֆիլիգրանը վաճառվում են բացառապես Թբիլիսիում, քույր Ռաքելի խոսքերով` լավ էլ վաճառվում են:
Շուշան Շիրինյան