Գերմանիայում Վրաստանից ապաստան փնտրողների թիվը նվազել է 20 տոկոսով:

Գերմանիայի միգրացիայի և փախստականների Դաշնային ծառայության պաշտոնական տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-հունիսին ներկայացվել է ապաստանի 2 111 դիմում, իսկ 2018 թվականի հունվար-հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 2 640:

Դրա հետ մեկտեղ, նվազեցում է գրանցվում նաև ըստ ամիսների: Եթե 2019 թվականի հունվարին համապատասխան պահանջով գրանցվել է 534 դիմում, իսկ հունիսին՝ 182 դիմում:

2018 թվականին Գերմանիայում ապաստանի պահանջով ներկայացվել էր Վրաստանի քաղաքացիների 4 265 դիմում, որը 2017 թվականի ցուցանիշից ավել էր 23 տոկոսով: