Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, ամբողջ Վրաստանում արգելվում է գերեզմաններ գնալ, իսկ գերեզմաններ տանող ճանապարհները վերահսկվում են պարեկային ոստիկանության կողմից: Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել հասարակական վայրերում հայտնվելուց:
«Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 23-ի №181 որոշման, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամբողջ երկրում արգելվում է գերեզմանատներ այցելությունները: Համապատասխանաբար, գերեզմաններ տանող ճանապարհները վերահսկում են ոստիկանները: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում՝ մնալ տանը և խուսափել առանց անհրաժեշտության հանրային վայրերում հայտնվելուց: Հոգ տարեք ձեր և ձեր շրջապատի առողջության մասին»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Գերեզմաններ այցելելը թույլատրվում է միայն հանգուցյալի թաղման համար: Արգելքն առաջին անգամ մտցվել է մինչև ապրիլի 27-ը, սակայն սահմանափակումները չեն հանվել և շարունակվում են անորոշ ժամանակով: Կառավարության որոշումներում չի քննարկվում, թե ինչքան ժամանակ է ուժի մեջ մնալու արգելքը, և կառավարությունը դեռ չի հայտնել, թե երբ են հանվելու այդ սահմանափակումները: