Movement EDU-ն Վրաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացնում է նախագիծ, որը մի տեսակ համագործակցություն է EDU շարժման և ԱՄՆ դեսպանատան միջև։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Վրաստանի բնակչության իրազեկությունը ժողովրդավարության վերաբերյալ և ժողովրդավարության բոլոր հիմնական արժեքների մասին:
Ծրագրի շրջանակներում Movement EDU հարթակում ընդհանուր առմամբ 15 տեսանյութ կհրապարակվի հետևյալ թեմաներով՝
Ժողովրդավարություն,
Մարդու հիմնական իրավունքներ,
Կանանց և փոքրամասնությունների իրավունքներ,
Կրոն և ժողովրդավարություն,
Դատական համակարգի անկախություն,
Ազատ լրատվամիջոցներ,
Ապատեղեկատվություն,
Միջին շերտ,
Քաղաքական ընտրություններ և գիտելիքների վրա հիմնված տնտեսություն,
Արտաքին քաղաքականություն,
Բազմազանությունն ու ներգրավվածությունը մեզ ուժեղացնում են,
Կրթություն,
Աշխատանքային իրավունքներ։
Տեսանյութերը հասանելի են Movement EDU Facebook և YouTube մեդիա հարթակներում վրացերեն, անգլերեն, հայերեն և ադրբեջաներեն ենթագրերով։
Facebook: Movement EDU
Instagram: Movement EDU
YouTube: Movement (Movement EDU-ს ფლეილისტში)
Web: movement.com.ge
Հարթակներում ամսական կտեղադրվի 2-3 տեսանյութ: Առաջին տեսանյութը վերաբերում է ազատ լրատվամիջոցների դերին՝ հաջող ժողովրդավարական պետություն կերտելու գործում, իսկ երկրորդ տեսանյութը կլինի ընդհանուր՝ ընդհանրապես ժողովրդավարության մասին։
Այս տեսանյութերի միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ավելին իմանալու ժողովրդավարության, նրա հիմնարար արժեքների և առաքինությունների մասին: Հասկանալ և իրականում տեսնել, թե ինչ օգուտ է բերում այդ արժեքների պաշտպանությունը նրանց՝ որպես քաղաքացիների, տեղեկանել, թե նրանք ինչ իրավունքներ ունեն, և, ինչպես կարող են պաշտպանել այդ իրավունքները:
Նախագծի թիրախում բոլոր տարիքային խմբի մարդիկ են, ովքեր ցանկանում են ամեն ինչ իմանալ ժողովրդավարության և ստանալ պատասխաններ ժողովրդավարության բոլոր բաղադրիչ արժեքների մասին և համոզվել, որ ժողովրդավարությունը միակ ճիշտ ընտրությունն է մեր երկրի ապագայի համար:
Ծրագրի յուրաքանչյուր տեսանյութ հասանելի է էթնիկ խիտ բնակեցված շրջաններում բնակվող Վրաստանի քաղաքացիներին: Հետևաբար, տեսանյութերը թարգմանվում են 4 լեզուներով, և յուրաքանչյուր տեսանյութի համար կան ենթագրեր՝ հայերեն, ադրբեջաներեն, քաղթուլերեն, անգլերեն։
Ծրագրի շրջանակներում Movement EDU-ն համագործակցում են ոլորտի մի շարք փորձագետների հետ, յուրաքանչյուր տեղեկատվություն վերամշակվում է փորձագիտական մակարդակով, ինչը պաշտպանում է ապատեղեկատվության տարածումից:
Կարևորվում է, որպեսզի նախագիծը հասկանալի լինի, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր էթնիկական, կրոնական, սեռական կամ այլ պատկանելիությունից՝ ունեն հավասար իրավունք: Պետք է դա հաճախ կրկնել և իմանալ: