Բազում տարիների ընթացքում հավաքված աղբը Ախալքալաքի շրջանի գյուղերից կհանվի գյուղերի գումարներով, որոնք ստացել են «Գյուղին օգնություն» ծրագրով:
Ախալքալաքի շրջանի վարչությունը հայտարարել է տենդեր շրջանի 61 գյուղերի աղբի մաքրման և դուրս բերման համար: Այդ ծրագրի համար հատկացված է 36,313 լարի:
Տենդերը հայտարարվել է օգոստոսի 27-ին և դեռևս ընթանում է առաջարկությունների ընդունումը: Առաջարկությունների ընդունումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը:
Ըստ տենդերի, 752 խ/մ աղբը պետք է դուրս բերվի շրջանի 61 գյուղերից: Նախագծի համաձայն յուրաքանչյուր գյուղ կմաքրվի աղբից մեկ անգամ:
Հայտարարված տենդերի համաձայն` մասնակցող ընկերությունը` բացի համապատասխան փաստաթղթերից, պետք է ունենա նաև 2 ինքնաթափ և 1 էքսկավատոր: Մատակարարողը պայմանագրի պայմանների չիրականացման դեպքում` մեկ օրվա համար պետք է վճարի տուգանք պայմանագրի գումարի 0.3 տոկոսի չափով:
Աշխատանքը պետք է ավարտվի 75 օրվա ընթացքում: Ընկերությունը` նախագծի համաձայն, պետք է կատարի 114 ուղերթ: Ուղերթների քանակը կախված կլինի գյուղում հավաքված աղբի քանակից: Կարող է մի գյուղի համար հարկավոր լինի երկու օր, մի այլ գյուղի համար` չորս: Ճշտվել է յուրաքանաչյուր գյուղում հավաքված աղբի մոտավոր քանակը, և թե քանի ուղերթով հնարավոր է այն դուրս հանել: Կան տեղեր, որտեղ անհնար է էքսկավատորի աշխատանքը, այնտեղ աղբը պետք է հավաքվի ձեռքով:
Աղբի տարհանման համար 36 313 լարի հատկացրել են շրջանի գյուղերը «Գյուղի օգնության» ծրագրի գումարներից: Յուրաքանչյուր գյուղ` իր տարածքից ու բնակիչների քանակից ելնելով` հատկացրել է 500-ից մինչև 1500 լարի:
Ամենից մեծ գումարը ունեն Բարալեթ ու Խանդո գյուղերը ` 1455 ական լարի: Արագվա, Էխտիլա, Փոքր Սամսար, Վաչիան, Գումբուրդո, Դիլիսկա, Գոման, Կարտիկամ ու Դադեշ գյուղերը հատկացրել են 970 ական լարի: Բավրա գյուղը հատկացրել է 738.2 լարի, Հոկամը 776 լարի: Ամենափոքր գումարը Տրկնա գյուղինն է` 371.5 լարի: Մյուսները հատկացրել են 417-ից մինչև 514 լարի:
Շուշան Շիրինյան