Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի դեպարտամենտը տենդեր է հայտարարել Նինոծմինդայի եւ Գանձայի ոստիկանական բաժանմունքների վերանորոգման համար:
Տենդերը հայտարարվել է հուլիսի 15-ին, նախնական գումարը 174 026 լարի է:
Մրցութային փաստաթղթերի համաձայն, Նինոծմինդայի ոստիկանության բաժանմունքում կվերանորոգվի շենքի տարածքը, գրասենյակները եւ տանիքը, ինչպես նաև կբարեկարգվի բակը: Գանձա գյուղի ոստիկանական բաժանմունքում կվերանորոգվի տանիքը:
Շուշան Շիրինյան