Ախալցիխեյի շրջանային դատարանում, Փոկայում տեղի ունեցած սպանության գործի մանրամասների մասին է խոսել մեղադրյալի հայրը։ Վկայի հարցաքննումն ընթացել է երկու ժամ։

Դատավարությունը տեղի է ունեցել հունիսի 27-ին, ժամը 16։00-ին։ Մեղադրյալի հորը Լ․Մ-ին դատախազ Մամուկա Քոմոշվիլին էր կանչել։

«2018 թվականի հուլիսի երեքին մանկապարտեզ էի գնացել երեխային բերելու։ Իմ տղան զանգեց, շատ հուզված էր։ Չհասկացա ինչ է արել ու այդպես միանգամից գնացի դեպի տուն։ Բակում տեսա իմ տղային՝ զենքը ձեռքին և շփոթված այս ու այն կողմ էր գնում։ Ասաց, որ Խ․Թ․-ին է սպանել։ Հեռախոսը վերցրեցի, ուզում էի 112 զանգահարել, սակայն իմ տղան ասաց, որ արդեն զանգել է։ Նստեցրեցի մեքենան։ Գանձա գյուղում ոստիկանություն կա, դեռ այնտեղ պետք է գնայի, հետո՝ Նինոծմինդայի բաժին», – հիշում է մեղադրյալի հայրը։

Նրա ասելով, մեքենայում նստած մեղադրյալը շարունակ կրկնում էր, որ սպանությունից հետո փոկացիները նրա ընտանիքի անդամներին մի բան կանեն և տները կվառեն։

Մեղադրյալի հայրը նաև հայտարարեց, որ նրա որդին զենքը վերցրել է միայն սպանվածին վախեցնելու համար, սակայն հետո ստիպված է եղել կրակել։

Հոր խոսքերով, սպանության մեջ մեղադրվածին տանում էր Նինոծմինդայի բաժին, երբ ոստիկանությունը կանգնեցրեց․ «Նինոծմինդա էի տանում, բայց դեռ Գանձայի ոստիկանություն մտա, ասեցի ինչ է եղել և խնդրեցի իմ հետևից գալ, սակայն նրանք գնացին Փոկայի ուղղությամբ։ Ես միևնույն է մեքենան գործի դրեցի և գնացի դեպի Նինոծմինդայի բաժին։ Այդ պահին ճանապարհին ոստիկանությունը կանգնեցրեց։ Սպանության զենքն էլ էր մեքենայի մեջ, որը ոստիկանները միանգամից վերցրին»։

Նա հիշեց նաև իր որդու և սպանվածի միջև 2018 թվականի հուլիսի 7-ի վեճը և ասեց, որ «գյուղում նրա թշնամիներն իր երեխային իրենց ընտանիքի դեմ էին օգտագործում»։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 2-ին։

Նյութը՝ sknews.ge-ի