2019 թ. հուլիսի 11-ին Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հեռուստաընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատել մեդիա նախագծերի, հաղորդումների համատեղ արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, լրատվական նյութերի արխիվացման և տեղեկատվական գործիքների կիրառման ուղղություններով:
Կողմերը պայմանավորվել են նաև կազմակերպել սեմինարներ, մասնագետների փոխայցելություններ, վերապատրաստումներ և ակտիվացնել լրատվական նյութերի փոխանակությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի 1tv.ge-ին:
«Հուշագիրը կնպաստի տեղեկատվության արագ փոխանակմանը՝ հեռուստադիտողներին ընձեռելով հնարավորություն ծանոթանալու հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Երկու երկրները ունեն հարուստ արխիվ, որից օգտվելն արդեն նոր նախագծեր ստեղծելու լայն հնարավորություն կտա»,-հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:
«Մենք շատ ուրախ ենք այս հուշագիրը ստորագրելու կապակցությամբ: Մենք ունենք փոխըմբռնում հանրային հեռարձակողի առաքելության և տեսլականի վերաբերյալ և մեր սերտ համագործակցությունը կբարելավի լրագրությունը, որը մենք ստեղծում ենք, հասարակությունը, որը մենք ձեւավորում ենք և մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք»,-իր հերթին ասել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վասիլ Մագլափերիձեն: