Մեծ Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ: Հունվարի 31-ին, տեղի ժամանակով 23:00-ին երկիրը պաշտոնապես լքեց միությունը:

Մեծ Բրիտանիան 47 տարի եղել է Եվրամիության կազմում:

Բրեքսիթից հետո, փետրվարի 1-ից սկսվել է 11-ամսյա անցողիկ ժամանակաշրջանը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան կենթարկվի Եվրամիության կանոններին, սակայն չի լինի ներկայացված կազմակերպության ինստիտուտներում: